Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Վոլֆսբուրգը» շարժվում են առաջ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները:
Մադրիդի «Ռեալը»` ինչպես և առաջին խաղում, սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ռոմային»: Իտալական ակումբը բավական լավ տպավորություն թողեց, ստեղծեց մի քանի հիանալի պահ, սակայն կամ հարձակվողներն էին վրիպում, կամ «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն էր փայլուն գործում:
Մյուս խաղում «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Գենտին»: Գերմանացիները շատ վստահ վերահսկում էին խաղը և մրցակցին այդպես էլ սուր պահեր ստեղծելու հնարավորություն չընձեռեցին: Առաջին խաղում «Վոլֆսբուրգը» նույնպես հաղթել էր` 3:2 և առաջին անգամ իր պատմության մեջ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
[/b]«Ռեալ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 2:0)
Կրիշտիանու Ռոնալդու, 64, Խամես Ռոդրիգես, 69
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 3:2)
Անդրե Շյուրլե, 74