1917 թվականի այս օրը ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ
1483 թ. – մահացել է Ռաֆայել Սանտին, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ (ծն. 1483 թ.):
1748 թ. - սկսվեցին Պոմպեյի պեղումները:
1896 թ. - Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, Օլիմպիադան տևեց մինչև ապրիլի 15-ը:
1899 թ. – Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը:
1909 թ. – Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռ:
1917 թ. – ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1921 թ. – մահացել է Վարդգես Սուրենյանցը, հայ նշանավոր նկարիչ (ծնվ. 1860 թ.):
1994 թ. – ռմբակոծվում և վթարի է ենթարկվում Ռուանդայի հանրապետության կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվում է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, ովքեր դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ դարձավ Ռուանդայի ցեղասպանությանը: