Ապրիլի 9-ին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան
Ապրիլի 9-ին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան: Նրանց ընդունելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Կհանդիպեն նաև վարչապետ Էդվարդ Նալբանդյանի հետ»:


