211652_close_icon
views-count8525 դիտում article-date 17:56 03-10-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, քննարկելու նախագահների հանդիպումը

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) այս շաբաթվա ընթացքում կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին Ուկրաինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին համանախագահները կլինեն Բաքվում: «Համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու նախագահների հանդիպումը: Նյու Յորքում նրանք առաջարկել էին առարկայական և խելամիտ բանակցություններ վարել նախագահների հանդիպումից հետո և խթան տալ այս հարցին»,- ասել է Մամեդյարովը:

Նմանատիպ նյութեր