ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հոկտեմբերի 26-ին կայցելեն Հայաստան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան հոկտեմբերի 26-ին` հանդիպելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- հայտնել է նա:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ համանախագահները Բաքու կժամանեն հոկտեմբերի 28-ին:
Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ համանախագահները պատրաստվում են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ԼՂ հակամարտության կարգավորման թեմայով: