2128 դիտում
20:19 16-05-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 17-ին կայցելեն Արցախ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից՝ նախատեսվում են նաև այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ:
Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը:
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
12:42 29-11-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան
1739 դիտում
17:04 20-10-2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան
2097 դիտում
19:55 10-03-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան
Այս բաժնից
1225 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
778 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
895 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա