Շփման գծում կեսօրից կրակը դադարեցվել է. Վիեննայում ընթանում են բանակցություններ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր կեսօրից սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով երկկողմանի կրակի դադարեցման գործընթացը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակի դադարեցման պայմանավորվածության մասին տեղեկությունը հաստատել է նաև ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վիեննայում տեղի են ունենալու բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով՝ մասնակցությամբ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան):