Վիեննայում ընթանում է Քերրի-Զարիֆ-Մոգերինի հանդիպումը
Վիեննայում շարունակվում են իրանական միջուկային հարցով բանակցությունները, որին մասնակցում են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիա Մոգերինին:
Այս առավոտ Ջոն Քերրին հանդիպում է անցկացրել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Չի բացառվում, որ ավելի ուշ նա խորհրդակցություններ կանցկացնի Վիեննա վերադարձած Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Իրանական միջուկային հարցով Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները «տեղափոխվել են» երկկողմ ձևաչափի հարթակ, սակայն չի բացառվում, որ հանգստյան օրերին քննարկման սեղանի շուրջ կհավաքվեն «վեցյակի» բոլոր անդամ պետությունների արտգործնախարարները և իրանական պատվիրակության հետ կանցկացնեն համատեղ նիստ: