Վիեննայում ընթանում է «Ալ-Քաիդա»-ին ֆինանսավորող 2 չեչենների դատավարությունը
Վիեննայի դատարանում ընթանում է Չեչնիայի 2 քաղաքացիների դատավարությունը, ովքեր մեղադրվում են «Ալ-Քաիդա» և «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ, հաղորդում է The Local-ը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 37-ամյա տղամարդը, ում անունը չի հրապարակվում, Եվրոպայում միջոցներ է հայթայթել և ուղարկել գումարը ահաբեկիչներին: Գումարի մի մասը հայտնաբերվել է նրա 28-ամյա հանցակցի բնակարանում:
Նրանց երկուսին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: