Հաքերները կոտրել են Թուրքիայի մոտ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալները և հրապարակել դրանք
Ցանցահեններին հաջողվել է կոտրել և ազատ մուտք ապահովել դեպի Թուրքիայի մոտ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալների բազա, գրում է The Washington Times-ը:
Թերթը նշում է, որ տվյալների այս արտահոսքը պատմության մեջ ամենախոշորներից է:
Associated Press գործակալությունն էլ ստուգել է Թուրքիայի 10 քաղաքացիների տվյալները (անձնագրերի համարներ, հասցեներ, ծննդյան թվականներ և ծնողների անուններ), որոնցից կեղծ չեն եղել 8-ը:
Նշվում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անունները:
Հաքերները գրառում են թողել, որում ասված է. Թուրքիայում աճող կրոնական ծայրահեղականությունը, գաղափարախոսությունը կհանգեցնեն տեխնիկական ենթակառուցվածքի փլուզման ու թուլացման»:
Առայժմ թուրքական իշխանությունները պաշտոնական աևձագանք չեն տվել: