Հաքերները կոտրել են Ֆրանսիայի նախագահի ֆեյսբուքյան էջը և կեղծ հրավերք հրապարակել
Ցանցահեններին հաջողվել է «կոտրել» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ֆեյսբուքյան էջը, այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։
«Europe-1» ռադիոկայանի փոխանցմամբ, նախագահի անունից, ում լիազորություններն ավարտին են մոտենում, իբրև թե Ելիսեյան պալատում մայիսի 7-ին տեղի ունենալիք հրաժեշտի միջոցառման հրավերքներ են ուղարկել։
Գրառումը ջնջվել է հրապարակումից 1 ժամ անց։
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին։