Վիեննայում այսօր ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ է տեղի ունենալու ԼՂ հարցով
Այսօր՝ ապրիլի 5-ին, Վիեննայում տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը՝ մասնակցությամբ Մինսկի խմբի համանախագահների՝ եռյակի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան): Այդ մասին Interfax-ին հայտնել է ԵԱՀԿ գլխավոր շտաբի աղբյուրը:
«ԵԱՀԿ նախագահությունը որոշել է մշըական խորհրդի հատուկ նիստ գումարել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի սրացման հետ»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կիրազեկեն շփման գծում իրադրության և դիրքորոշումների մասին, ինչից հետո կկայան քննարկում և խորհրդատվություններ՝ ԵԱՀԿ անդամ պետությունների մասնակցությամբ: