211652_close_icon
views-count58828 դիտում article-date 16:47 04-04-2016

Ազերի թափթփուկները «Գրադ»-ով շարունակում են հրթիռահրետակոծել Մատաղիսի և Մարտակերտի տարածքները, ինչը բնակիչների մոտ ամենևին խուճապ չի առաջացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտից ազերի բաշիբոզուկ-ճիվաղները շարունակում են «Գրադ» կայանքի միջոցով հրթիռահրետակոծության ենթարկել Մատաղիսի և Մարտակերտի տարածքները: Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էս կրակահերթերը մեզ ոչ վախեցնում են, ոչ էլ խուճապի են մատնում: Սովորական են դարձել: Թուրքը գիտի, որ Գրադով կրակեց, մենք վախենալու ենք, փախնե՞նք: Սա մեր հողն ա, սա մեր ջուրն ա: Ստեղ ծնվել ենք, ստեղ էլ ապրելու են մեր սերունդները»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գրադ»-ից արձակված արկերի հետևանքով մի քանի տներ վնասվել են, պոկվել են տանիքներ: Իսկ դաշտամիջյան հատվածներում էլ առաջացել են հսկայական փոսեր: Նկարահանման ժամանակ անգամ Գրադ կայանքից արձակում էին կրակոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մարտակերտի ուղղությամբ ժամանում են մեծ թվով շտապօգնության մեքենաներ և ռեանիմոբիլներ, թե ինչի համար դեռևս պարզ չէ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր