211652_close_icon
views-count3366 դիտում article-date 13:42 04-04-2016

Հալեպում ոչնչացվել է ԻՊ-ի կողմից շահագործվող խոշոր գործարան

Սիրիայի կառավարական ուժերը ասպտամբների հետ համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են Հալեպի մոտակայքում գործող, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող և անօրինական շահագործվող պայթուցիկների և այլ ռազմամթերքների արտադրության գործարան, հաղորդում է Ria Novosti-ն: Գործարանում, որն ահաբեկիչները զավթել էին, արտադրվում էին նաև ինքնաշեն ականներ և հրթիռներ: Մարտը տևել է մի քանի օր, մինչև որ կառավարական ուժերին ու ապստամբվներին հաջողվել է ոչնչացնել և գործարանը, և այնտեղ գտնվող ահաբեկիչներին:

Նմանատիպ նյութեր