34895 դիտում
21:51 23-06-2021
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. դարձյալ հրկիզել են 54–ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան. տուժածը հույս էլ չունի, որ այս դեպքում նույնպես չի բացահայտվի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 36 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ուժերով մարել են Renault Logan մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենան, որը որպես տաքսի շահագործում է Աբովյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Բեջանյանը, հրկիզել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 12-ին՝ նույն ժամին, նույն թաղամասում նույնպես հրկիզել էին Ռ. Բեջանյանի կողմից շահագործվող, նրան պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենան:
Այս դեպքում տեսախցիկները արձանագրել են նաև, թե ինչպես է տեղի ունեցել հրկիզումը, սակայն մինչ այժմ ոստիկանության Կոտայքի բաժնում չեն կարողացել հայտնաբերել հանցագործին:
2 փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1897 դիտում
11:34 27-05-2023
Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան