211652_close_icon
views-count13921 դիտում article-date 10:31 04-04-2016

Նոր մանրամասներ՝ Զինվորական կենտրոնական կլինիկայում գտնվող վիրավոր զինծառայողների մասին

ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր պայմանագրային եւ ժամկետային զինծառայողների վիճակը հիմնականում գնահատվում է կայուն ծանր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Բարեբախտաբար, դրական դինամիկա կա: Նրանք տարբեր բնույթի հրազենային վիրավորումներ են ստացել մարմնի տարբեր հատվածներում: Հարցին, թե նոր վիրավորներ կան, թե ոչ, Արամ Աստուրյանը արձագանքեց. «Այս պահին 10 վիրավորներ են բուժում ստանում: Զինծառայողներից երեքն են գտնվում վերակենդանացման բաժանմունքում, մյուսները բուժումը ստանում են հիվանդասենյակում»:

Նմանատիպ նյութեր