Տիմոշենկոն բուժվելու է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բուժումը կանցկացնի Բեռլինի «Շարիտե» կլինիկայում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Նրան համապատասխան առաջարկ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Տիմոշենկոն մտադիր է այցելել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որից հետո բուժում ստանալու համար կուղևորվի կլինիկա»,֊ հաղորդվում է նախկին վարչապետի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ 2012 թ․ գերմանացի բժիշկները Տիմոշենկոյի մոտ ախտորոշել էին սրացված միջողնաշարային դիսկերի ճողվածք։