211652_close_icon
views-count10683 դիտում article-date 23:25 03-06-2019

Գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին», ի՞նչը շարունակենք, ապօրինի կառուցապատումնե՞րը. մարզպետ. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/162799?fbclid=IwAR3ChNwqWVF5hsrWmO-kEyDfw9gozfolp-a28Zj80IxNxD0y7IBquUVB8ko]Armtimes.com[/url]-ը գրում է. Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Ի սկզբանե առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն նրանցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: 5 թեկնածուներից 4-ը ինքնառաջադրվել են, իսկ մեկը ներկայացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինքնառաջադրվել են գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը, Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը, ՔՊ-ի կողմից էլ առաջադրվել է Գրիգոր Գուլյանը: Մայիսից 22-ից մեկնարկել է քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ հունիսի 7-ը: Հունիսի 8-ին լռության օր է, իսկ 9-ին՝ ընտրությունների: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն այժմ արձակուրդի մեջ է գտնվում եւ մասնակցում է ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում: «Քաղաքական ասելիքի մասով բավականին հագեցած է: Շատ ակտիվ է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շտաբը՝ բակային հանդիպումներ, այցելություններ նաեւ փողոցներում, բակերում քարոզչական աշխատանքներ: Ակնհայտորեն՝ իհարկե դրական իմաստով, աչքի է ընկնում նաեւ ՔՊ-ի թեկնածուի քաղաքական թիմը: Դարձյալ քաղաքական ասելիքի կոնտեքստում կոնկրետ առարկայական մատնանշելով տեղական ինքնակառավարման մակարդակի բացթողումները, ակնհայտ թերացումներն ու առնվազն վերջին 4 տարվա ընթացքում տարված աշխատանքի գնահատականները շատ հստակ հնչեցվում են՝ իրերն իրենց անունով կոչելով»,- ասաց Պետրոսյանը: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/162799?fbclid=IwAR3ChNwqWVF5hsrWmO-kEyDfw9gozfolp-a28Zj80IxNxD0y7IBquUVB8ko]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր