ԵԽԽՎ նախագահը կոչ է անում կողմերին վերսկսել բանակցությունները
[url=https://twitter.com/PACE_President?ref_src=twsrc%5Etfw]Twitter-ի իր միկրոբլոգում[/url] Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրացման առնչությամբ:
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճով։ Կոչ եմ անում հակամարտող կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները»,- գրել է Պեդրո Ագրամունտը։