2699 դիտում
18:47 17-07-2020
Չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եղած զոհերով․ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը
ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Սըր Ռոջեր Գեյլը համատեղ [url=https://pace.coe.int/en/news/7962/monitoring-co-rapporteurs-urge-armenia-and-azerbaijan-to-show-restraint]հայտարարություն[/url] են տարածել՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։
«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եղած զոհերով»,- հայտարարել է ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը։
«Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս նրանք ստանձնել են խաղաղությանը նպաստելու հանձնառություն։ Ուստի իրավիճակն ապաէսկալացման համար կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից։
Մենք նաև կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հուլիսի 15-ին համանախագահների կողմից նշված կարգով, ստեղծել մթնոլորտ, որը բարենպաստ է խաղաղ գործընթացի համար, բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ և թույլատրել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»,- եզրափակել են նրանք:
Նմանատիպ նյութեր
1808 դիտում
22:30 05-04-2019
2019-ի 1-ին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ
3678 դիտում
13:48 03-04-2016
ԵԽԽՎ նախագահը կոչ է անում կողմերին վերսկսել բանակցությունները
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել