49976 դիտում
22:54 02-04-2016
Հայկական զինուժը շրջափակման մեջ է վերցրել 5 ադրբեջանական տանկ. Ինտերֆաքս
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հայկական զինված ուժերը շրջափակման մեջ են վերցրել 5 ադրբեջանական տանկ:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԼՂ ուժային կառույցների աղբյուրը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի հյուսիս-արևելյան ուղղությամբ «կաթսա» է առաջացել, որում հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի 5 տանկ: Քայլեր են ձեռնարկվում դրանք գրավելու կամ ոչնչացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գ րիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ա դրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր:
Նյութի աղբյուրը՝ [url=http://orer.am/?p=189629&l=am] www.orer.am[/url]
Նմանատիպ նյութեր
45941 դիտում
00:10 17-10-2020
Թաթուլը միայն վերջին օրը հակառակորդի 5 տանկ է խոցել, 6-րդը չի հասցրել. իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2095 դիտում
20:05 17-05-2016
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ինտերֆաքս» գործակալության հարցերին
Այս բաժնից
1159 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև