211652_close_icon
views-count8134 դիտում article-date 11:26 27-09-2020

Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները․ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են»,– ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր