211652_close_icon
views-count55751 դիտում article-date 14:58 02-04-2016

Խոշոր ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Нива-ն. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում բախվել են 22-ամյա Արթուր Մնացականյանի վարած Нива մակնիշի 34 FV 173 համարանիշի և 31-ամյա Դավիդ Դարբինյանի վարած Mercedes մակնիշի 30 SO 536 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Վթարի վայր են ժամանել նաև շտապ օգնության աշխատակիցները, ովքեր վարորդներին տեղում ցուցաբերել են առաջին բժշկական օգնություն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր