Լուիս Էնրիկե. Հաղթանակը ստուգողական կրակոց կլինի «Ռեալի» հասցեին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպմանը, որը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 22:30-ին:
«Այսպիսի հանդիպումները այնքան էներգիա են հաղորդում, որ ես չեմ անհանգստանում խաղացողների հոգնածության համար: Նրանց հետ զրույցներից հասկացա, որ բոլորն էլ խելահեղ կերպով ցանկանում են հաղթել:
Ցանկանում եմ, որ «Կամպ Նոուն» մեզ խելահեղ աջակցություն ցույց տա: Ոչ մի բան այդպես չի լիցքավորում մեր երկրպագուներին, ինչպես «Ռեալի» պես մրցակցի նկատմամբ հաղթանակը:
Հաղթանակը ստուգողական կրակոց կդառնա «Ռեալի» հասցեին և այդ ժամանակ մեր միակ մրցակիցը կմնա «Ատլետիկոն», այնպես որ, մենք պետք է հաղթենք», ասել է Էնրիկեն:
Նշենք, որ 30 տուրից հետո «Ռեալը» ընթանում է 3-րդ տեղում` 10 միավորով ետ մնալով «Բարսելոնայից»:


