211652_close_icon
views-count1003 դիտում article-date 19:22 23-05-2014

Երկրպագուները ինձ կընդունեն այն ժամանակ, երբ «Բարսելոնա»-ն կկարողանա տիտղոս նվաճել. Լուիս Էնրիկե

«Բարսելոնա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ երբեք իր առջև «Բարսելոնա»-ն գլխավորելու նպատակ չի դրել: « Ես երբեք «Բարսելոնա»-ն գլխավորելու նպատակ չեմ դրել իմ առջև: Իհարկե, ես հասկանում էի, որ վաղ թե ուշ թոփ ակումբներից մեկում աշխատելու համար շանս կստանամ: Ներկայումս ինձ նոր մարտահրավեր է սպասվում: Ես նախընտրում եմ կառուցել նոր թիմ, որպեսզի քայլ առ քայլ արդյունքի հասնեմ: Երկրպագուները ինձ կընդունեն այն ժամանակ, երբ «Բարսելոնա»-ն տիտղոս նվաճի»,-ասել է Լուիս Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր