Սուարեսը պատրաստ կլինի «Ռեալ»-ի դեմ խաղին. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով ներկայումս գտնվում է որակզրկման մեջ, կատալոնյան ակումբի կազմում պատրաստ է իր առաջին պաշտոնական հանդիպմանը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը իր նորամուտը «Բարսելոնա»-ի կազմում կնշի հոկտեմբերի 25-ին Իսպանիայի առաջնության շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղում:
«Սուարեսը քրտնաջան մարզվում է և պատրաստ կլինի «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղին: Այդուհանդերձ նրան անհրաժեշտ է բարելավել իր ֆիզիական իրավիճակը, բայց նա յուրահատուկ խաղացող է, ով տիրապետում է բազմաթիվ այլ օգտակար որակների»,-Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն: