211652_close_icon
views-count13530 դիտում article-date 16:59 01-04-2016

Դեռ հայտնի չեն Կարեն Վարդանյանի հոգեհանգստի ու հուղարկավորության օրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարեն Վարդանյանի մարմնի դատաբժշկական փորձաքննություն է կատարվում, և դեռ հայտնի չէ նրա հոգեհանգստի ու հուղարկավորության օրը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը: «Փաստորեն, նվիրատվություն անելուց հետո որոշել էր սպանել նրան, պարբերաբար այցելում էր Կարենին, չարաշահել էր նրա վստահությունը, համոզել էր, որ նրա բնակարանը դարձնի իր անունով և Դուբայ մեկնելուց առաջ նրան օդանավակայան տանելու փոխարեն տարել, սպանել էր: Բայց չէր մտածել, որ Կարենը անհայտ անձ չէ ու բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ ունի»,-նշեց Դ. Իոնիսյանը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/01/81176/]հայտնել [/url]էր, որ այսօր, ապրիլի 1-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էին բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Միհրանյանին: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի բնակիչ 34-ամյա Կարեն Վարդանյանին սպանելու և դին թաղելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել են Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնել էր, որ գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվել էր կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել էր թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել էր նաև, որ մարտի 17-ին ինքն իր մեքենայով Արթուրի և Կարենի հետ մեկնել էին Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել էր Կարենին և Արթուրի հետ վերադարձել էին Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Lուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր