211652_close_icon
views-count144699 դիտում article-date 09:05 01-04-2016

«Լեգենդար» գողություն Երևանում. հայտնաբերվել է առևանգողը. ԼՐԱՑՎԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր էս անտեր քաղաքում արդեն ֆիլմի հերոսներին էլ են առևանգում: Հիշո՞ւմ եք «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի լեգենդար ավտոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 31-ի գիշերը «Կինո Մոսկվայի» մոտ կանգնեցրած «Երազ Ռակետա» ավտոմեքենան գողացել են: Վերջինս համարվում է հայկական առաջին ու միակ մարդատար մեքենան՝ հավաքված «Սովետի վախտով»՝ «Երազ» գործարանում: Բայց ինչքա՞ն անխելք պետք է լինեն գողության կազմակերպիչները. ախր սաղ քաղաքը գիտի այդ ավտոմեքենան և որտեղ էլ տեսնեն, կճանաչեն: Մի խոսքով՝ հուսանք, որ «Ռակետան» շուտ կգտնվի: [img]/ups/images/02520110014594079652730.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր