Թուրքիայում ձերբակալվել է ռուսական СУ 24-ի օդաչուի սպանությունը ստանձնած գրոհայինը
Թուրքիայում ձերբակալվել է ռուսական СУ 24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար պատասխանատվություն ստանձնած Ալփարսլան Չելիքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Չելիքը վերադարձել էր Սիրիայից, որտեղ կռվում էր գրոհայինների կողմից կառավարական ուժերի դեմ և բերման է ենթարկվել Թուրքիայի հյուսիսում գտնվող ռեստորաններից մեկում:
Ձերբակալման պատճառները չեն հաղորդվում: