Սիրիայում սպանվել է «Մուհամեդ» մականվամբ ադրբեջանցի գրոհայինը
                        Սիրիայում Ասադի կառավարական զորքերի իրականացրած գործողությունների արդյունքում սպանվել է «Մոհամեդ» մականվամբ  ադրբեջանցի գրոհայինը: Մոջահեդները համացանցում են տեղադրել վերջինիս լուսանկարը, սակայն նրա անունը չի հրապարակվում: 
Սիրիայում պատերազմի սկսման օրից մինչ այսօր սպանվել է 100-ից ավելի ադրբեջանցի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

