«Ալ-Քաիդա»-ի գրոհայինը հոլիվուդյան ռեժիսորի որդին է եղել
«Ալ-Քաիդա»-ին աջակցող գրոհային Աբու Բասիր էլ-Բրիտանին իրականում հոլիվուդյան ռեժիսոր Պատրիկ Քինիի որդին է` Լուկասը: Այս մաիսն հայտնում է Variety-ն:
Պատրիկ Քինին երկրորդ ռեժիսոր է աշխատել այնպիսի ֆիլմերում` ինչպես «Քաջ սիրտը» և «Ռեմբո-2»-ը:
Գրոհայինի մայրը հայտարարել է, որ իր որդին Վիեննա այցի ժամանակ հավաքագրվել է որպես գրոհային:
Լուկաս Քինիի ծնողներն ամուսնալուծված են:
Նշենք, որ «Ալ-Քաիդա»-ն ահաբեկչական կազմակերպություն է, որի գործունեությունը մի շարք երկրներում արգելված է: