ԼՂՀ ՊՆ-ում հանձնաժողովի նիստ է անցկացվել
Մարտի 31-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր, որոշվել են պատասխանատուները:
Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]