1606 դիտում
19:58 12-12-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով ստեղծված ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են բժշկական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորվող կազմակերպությունների հնարավոր կառուցվածքների վերաբերյալ առաջարկներ, քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալների, մատչելիության, կադրային ռեսուրսների բաշխվածության, տեխնիկական հագեցվածության, ամբողջական գործընթացի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1484 դիտում
20:46 03-06-2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
355 դիտում
14:10 03-05-2024
«Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
763 դիտում
13:37 03-05-2024
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց