211652_close_icon
views-count1896 դիտում article-date 20:00 15-04-2014

Ականի պայթյունից մահացած 56-ամյա տղամարդը գնացել էր բանջար հավաքելու, որ վաճառի

Ապրիլի 15-ին ականի պայթյունից մահացած ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը գնացել էր դաշտ՝ բանջար հավաքելու, որպեսզի վաճառի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: Նա պատմեց, որ համագյուղացին 2 երեխա ուներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մահացածը խնամու հետ էր գնացել բանջար հավաքելու: Խնամին վիրավորվել էր, իսկ նա՝ մահացել: Արարատ Գաբրիելյանի խոսքով, անհասկանալի է, թե ինչու են անցել ականապատ տարածք, քանի որ ճանապարհին բազմաթիվ նախազգուշացումներ են եղել, որ տարածքը ականապատ է: «Ահազանգը ստանալուց հետո զորամասի հրամանատարի հետ գնացինք դեպքի վայր եւ նրանց դուրս բերելու պրոցեսին էլ էինք ներկա: Անհասկանալի էր, թե ոնց կարելի էր պարզապես այդ տարածք մտնել: Այնտեղ հասնելու համար ավելորդ ինքնվստահություն էր պետք»,- նշեց գյուղապետը եւ ավելացրեց, որ այդ տարածքը 90-ական թվականներից է ականապատված եւ բոլորին էլ հայտնի էր այդ մասին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա: Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Եվ դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:

Նմանատիպ նյութեր