211652_close_icon
views-count11796 դիտում article-date 10:45 31-03-2016

Էդ որ ամբողջ ձմեռ Բագրատ Սրբազանը Հաղարծնի ճամփի ձյունը բահով քերում էր, Դուք ո՞ւր էիք. iravunk.am

Վերջին շրջանում, կարծես, օրինաչափություն է դարձել, որ հատկապես ննջեցյալների հիշատակության օրերին, երբ ամենքը իր անցավորների հիշատակը խնկարկելով է զբաղված ու լրահոսում թեմաները սպառված են, հանկարծ սկսում է գրոհ Եկեղեցու դեմ, գրում է[url=http://iravunk.com/news/1378] iravunk.am[/url]-ը: Ընդ որում` որպես կանոն` օրվան համահունչ` հին մեռելներն են ոտքի հանվում, ու ծեծված թեմաները դառնում են գլխավոր մեգալուրը: Սուրբ Հարության տոնին հաջորդած Ննջեցյալների հիշատակության օրը բացառություն չէր, իսկ հերթական զոհը դարձավ Հաղարծինն ու Գոշավանքը: ՎԱՍՆ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ Արի ու տես, որ հենց այդ օրը մարդիկ դիլիջանցիների անունից տարբեր լրատվամիջոցների ականջը գցեցին, թե Հաղարծին վանական համալիր մեքենայով մուտք գործելու եւ կայանելու համար պետք է վճարել 300 դրամ: Սա, իհարկե, բավարար էր, որ 300-ը դառնար 3 հազար մեկնաբանությունների, վերլուծությունների թեմա` փնտրելով մեղավորներ Եկեղեցու պատերի ներսում: Իսկ այդ ընթացքում մոռանալով ամենակարեւորը` որ խոսքը Տավուշի-Տահույսի թեմի մասին է` նույն այն թեմի, որը տավուշեցու կողքին կանգնած է սահմանապահ գյուղերում, որոնց անունը տալիս անգամ փշաքաղվում ես: Բայց, այս մասին մի ուրիշ առիթով, հիմա ըստ էության: Անանուն բողոքողների փոխարեն, մեզ հաջողվեց գտնել, իրական տավուշեցու, ով ոչ պակաս բորբոքված էր ու վիրավորված: Անդրադառնալով թեմային` որպես ի գիտություն` տավուշեցի ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԵԼԻՔՅԱՆԸ նկարներ է հրապարակել սոցցանցում ու նշել. «Ես էլի այս նկարները չէի հրապարակի, ուղղակի հասունացավ պահը...Մարդ իր պաշտոնի աթոռապետը լինելուց առաջ` պետք է իր աշխատանքի բանվորը լինի: Էդ որ ամբողջ ձմեռ Բագրատ Սրբազանը Հաղարծնի ճամփի ձյունը բահով քերում էր, դուք ո՞ւր էիք: Ու այս նույն տեսարանն է ամեն ձյուն գալուց հետո: Ինչեւէ, այսպիսի բաներ գրեք էլի, թե՞ քննադատելու, քննարկելու բան չկա դրա մեջ: Դրել մեքենաների անվտանգ ու կարգավորված կայանումն ապահովելու համար ստեղծած ծառայությունն եք շահարկում: Տավուշի թեմում իրականացվող ծրագրերը միշտ իրենց արդյունքին ու նպատակին հասնում են, ու միշտ այդպես է լինելու»: ՀԱՆՈՒՆ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆԻ Ինչպես կասեր իմաստուն ժողովուրդը, խոսքերն ավելորդ են, բայց վերադառնանք ծագած խնդրին ու չարչրկված 300 դրամին, թեպետ վանական համալիրում գեթ մեկ անգամ եղած քրիստոնյան, նույնիսկ աթեիստը, կկարողանար բացատրել, թե ինչով է այս որոշումը պայմանավորված: Իրականում այնտեղ, որտեղ արգելափակոցն է տեղադրված, անընդհատ խցանումներ են լինում եւ վթարներ, քանի որ երկկողմ են մեքենաները կայանում, ինչի համար էլ գտնվել է այս լուծումը: Ի դեպ, վճարովի ավտոկայանատեղիի սպասարկումը կատարվում է ոչ թե թեմի, այլ ընտրված կազմակերպության կողմից: Այս մասին առավել մանրամասն պարզաբանել է Տավուշի-Տահույսի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, ում մասին դիպուկ օրինակով արդեն իսկ իր խոսքում շեշտել էր իսկական տավուշեցին: Ըստ Սրբազանի. «Տարածքում կարգ ու կանոն հաստատելուց բացի այս ճանապարհով հսկվում են մեքենաները, ինչը թույլ կտա կանխել գողություններն ու այլ նյութական վնասները: Նախկին` մեկը մյուսի վրա, երկկողմանի կայանող մեքենաների փոխարեն, այժմ նախատեսվում է միակողմանի կայանում, ինչը կօգնի խուսափել նաեւ այդ տարածքում հաճախ տեղի ունեցող վթարներից: Իսկ անժամկետ կայանման համար սահմանաված 300 դրամ վարձավճարի դիմաց վարորդները ստանալու են հատուկ կտրոններ եւ վերոնշյալ վճարն ուղղվելու է սպասարկման ծախսերի հատուցմանը»: «ԳՈՇԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՊԱՏԻՎԸ» Ու այս ողջ պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ նույն տավուշեցին, երեւանցին կամ սփյուռքահայը այսքան ժամանակ բողոքում էր, թե բարեփոխումներ չեն իրականացվում`եկեղեցիները անմխիթար վիճակում են, ճանապարհները փակ են, բայց այսօր էլի պատերի տակ` սոցցանցերում կամ օֆլայն տիրույթում փնթփնթում տեղի ունեցող բարեփոխումներից: Այդ փնթփնթոցներից անմասն չէ նաեւ Գոշավանքը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://iravunk.com/news/1378]կայքում[/url]: [img]/ups/images/0983427001459400615957390.jpg[/img]

Նմանատիպ նյութեր