28856 դիտում
20:40 30-03-2016
Երևանում բախվել են Toyota-ն, Lexus-ն ու Opel-ը. կան վիրավորներ. տուժածների մեջ է Ֆինանսների նախարարության բաժնի պետը
Երեկ` մարտի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գայի պողոտա և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի Օհանովի փողոցի բնակիչ, 32-ամյա Ռոբերտ Նազարեթյանի վարած Toyota մակնիշի 70 DA 099 համարանիշի, Երևանի Միկոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Ալավերդյանի վարած Opel մակնիշի 34 DF 704 համարանիշի և Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 49-ամյա Սուրեն Օհանյանի վարած Lexus մակնիշի 40 DD 401 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի Խորենացի փողոցի բնակիչ, 36-ամյա Դավիթ Շանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ վարորդներից Ս. Օհանյանը բուժօգնության է դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդներից Կ. Ալավերդյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության և աուդիտի բաժնի պետ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+