Մոսկվայում ԻՊ-ի մոտ 20 կողմնակից է ձերբակալվել
Մոսկվայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մոտ 20 կողմնակիցներից բաղկացած խումբ է ձերբակալվել։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։
«Անվտանգության դաշնային ծառայության և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնք զբաղվում էին նոր անդամների որոնումներով ու հավաքագրումով»,-հայտնել է աղբյուրը։
Ձերբակալվածներից 18-ը Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանց մոտ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել: