Լուգանսկի շրջանում ֆեդերալիզացման կողմնակից է սպանվել
Լուգանսկի շրջանի Բրյանկա քաղաքում ֆեդերալիզացման կողմնակից է սպանվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով անջատողականների շարժման համակարգող Եկատիրինա Աբասովային։
«Այսօր Բրյանկայում գազանաբար սպանվել է Լուգանշինայի ընդդիմութան ներկայացուցիչ Ալեքսանդր Վիկտորի Կոլեսնիկովը։ Նրա ընկերը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում»,֊ հայտարարել է Աբասովան։