ԱՄՆ-ում ԻՊ-ի կողմնակից է ձերբակալվել
ԱՄՆ-ում ձերբակալվել է Օհայո նահանգի բնակիչը, որը կասկածվում է ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ:
Քննության տվյալներով՝ 38-ամյա Ամիր Սաիդ Աբդուլ Ռահմանը սոցիալական ցանցերում գրել է խմբավորմանն օգնելու պատրաստակամության մասին եւ օգտատերերին կոչ արել միանալու իսլամիստներին:
Պարզվել է նաեւ, որ նա իր իսկական անունը փոխել է հունվարից: Նշենք, որ ԱՄՆ-ում նույն մեղադրանքով տարեսկզբից մի քանի մարդ է ձերբակալվել: