Գերմանիայում ԻՊ-ի 100 կողմնակից է ձերբակալվել
Գերմանիայի 100 քաղաքացիներ, որոնք մեկնել էին Սիրիա եւ Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվելու, իրենց երկիր վերադառնալուն պես ձերբակալվել են, ասվում է Գերմանիայի Արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
2012 թվականից Գերմանիայից իսլամիստներին միացել է մոտ 700 մարդ: Ներկայում երկրում եւս 800 հոգի կասկածվում է իսլամիստների հետ կապերր ունենալու մեջ: Հարուցվել է ավելի քան 600 քրեական գործ: