Նավթի համաշխարհային գները աճ են գրանցել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնի աճ է գրանցվել, ինչը վկայում են տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն:
Այսպես, Նյու Յորքի NYMEX նորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 38,5 ԱՄՆ դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,32 ԱՄՆ դոլար: