211652_close_icon

ԼՂՀ ՊԲ զորամասերում իրականացվել է "Պատմության և մշակույթի էջեր" խորագրով միջոցառումների շարք

views-count2984 դիտում article-date 11:44 30-03-2016
Մարտի 28-ին պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդի նախաձեռնությամբ ՊԲ զորամասերում իրականացվել է "Պատմության և մշակույթի էջեր" խորագրով միջոցառումների շարք: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ծրագիրը, որին ներգրավված են հանրապետության գիտակրթական ու մշակութային օջախները ներկայացնող անվանի արվեստագետներ ու գիտնականներ, նպատակ է հետապնդում խորացնել զինծառայողների գիտելիքները հայ ժողովրդի պատմությունից և նրանց ներկայացնել պատմական ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձությունները: Զորամասերում կազմակերպված հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամ պատմաբաններն ու արվեստագետները հանդես են եկել դասախոսություններով, հետաքրքրվել զինծառայողներին հուզող խնդիրներով և պատասխանել վերջիններիս հարցերին:

Նմանատիպ նյութեր