211652_close_icon

«Արսենալի» գլխավոր նպատակը Օբամեյանգն է

views-count3476 դիտում article-date 22:36 29-03-2016
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ամռանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Գաբոնցի ֆուտբոլիստը ներկայումս հանդիսանում է անգլիական ակումբի հիմնական տրանսֆերային նպատակը: «Արսենալը» պատրաստ է դորտմունդյան ակումբին Օբամեյանգի համար մեծ գումար վճարել: Նախնական տվյալներով, «Բորուսիան» հարձակվողի համար մտադիր է նվազագույնը 80 մլն եվրո ստանալ: Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Օբամեյանգը «Բորուսիայի» կազմում 40 հանդիպում է անցկացրել, դարձել 35 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2020 թվականին:

Նմանատիպ նյութեր