Օբամեյանգն ու Ռոյսը նկարահանվել են ռեպ-կլիպում. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նկարահանվել է իր կրտսեր եղբոր` Ֆելիքսի երաժշտական կլիպում:
Երգը և դրա տեսահոլովակը նվիրված են նրան, որ 2015թ. Օբամեյանգին ճանաչեցին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:
Կլիպում տեղ է գտել նաև Օբամեյանգի թիմակից Մարկո Ռոյսը: