Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը 7,3 գնահատականն է ստացել «Ինգոլշտատդի» հետ խաղում, լավագույնը Օբամեյանգն է. տեսանյութ
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Ինգոլշտադտի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/30/75867/]խաղի[/url] (2:0) համար ստացել է 7,3 գնահատականը:
Whosccored.com մարզական կայքը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչել «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, որը դարձավ դուբլի հեղինակ: Օբամեյանգը արժանացել է 8,5 գնահատականի:
Ներկայացնում ենք «Բորուսիա»-«Ինգոլշտադտ» խաղում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ գործողությունների տեսանյութը: