Խրիստո Ստոիչկովի լուսանկարները սպանված կենդանիների հետ մեծ վրդովմունք են առաջացրել. ֆոտոշարք
«Բարսելոնայի» և Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը քննադատության ալիքի տակ է ընկել` հրապարակելով որսորդական սաֆարի-տուրի ընթացքում իր կողմից սպանված կենդանիների լուսանկարները:
Սաֆարիի կազմակերպիչների կողմից հրապարակված լուսանկարներում Ստոիչկովը նկարվել է սպանված ընձուղտի, զեբրի, կոկորդիլոսի և այլ կենդանիների հետ: Նշվում է, որ Ստոիչկովը որսորդությամբ զբաղվել է մի տարածքում, որտեղ թույլատրված է կենդանիների վճարովի որսը:
Լուսանկարների հրապարակումը խիստ զայրացրել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և անհատներին: