Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը վրդովմունք է հայտնել ամերիկացի ադմիրալ-տրանսգենդերի լուսանկարի առթիվ
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ամերիկացի ադմիրալ-տրանսգենդերի և Ֆրանսիայի էներգետիկայի նախարարի օգնականի տեղակալ Սեմ Բրինթոնի լուսանկարին, որն արվել է ֆրանսիական դեսպանատանը՝ Ֆրանսիայի պետական տոն հանդիսացող Բաստիլի գրավման օրվա առթիվ կայացած ընդունելության ժամանակ:
Զախարովան նշել է, որ Լևինն ու Բրինթոնը համատեղ լուսանկարվել են. ծովակալը հանրության առջև հայտնվել է կանացի համազգեստով, իսկ պաշտոնյան՝ կանացի շրջազգեստով:
«Անկեղծ ինքներդ ձեզ հարց տվեք. սա այն արժեքներն ե՞ն, որոնք դուք պատրաստ եք սերմանել ձեր երեխաներին: Թե այնուամենայնիվ մեր արժեքների համար պայքարենք», գրել է Զախարովան:
2021թ. Լևինը ստացավ ԱՄՆ-ի հասարարական առողջապահության ծառայության սպայական կորպուսի ադմիրալի կոչում: Այդպիսով նա նման բարձր պաշտոն ունեցող առաջին տրանսգենդերը դարձավ ԱՄՆ-ում: Նախկինում Լևինն իրեն ներկայացնում էր որպես տղամարդ, որն ամուսնացած էր և ուներ երկու երեխա: Սակայն 2011-ին նա փոխել է սեռը, իսկ հետագայում ամուսնալուծվել: