Իտալացի լեռնադահուկորդը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Ֆրանսիական Վարս հանգստավայրում Speed Masters մրցումների շրջանակներում դահուկներով արագության երկու համաշխարհային ռեկորդ է գրանցվել:
Իտալացի Իվան Օրիգոնը 255 կմ/ժ արագություն է բացել` 2,5 կմ/ժ-ով գերազանցելով իր ավագ եղբոր ռեկորդը:
Կանանց մոտ համաշխարհային ռեկորդը նույնպես իտալացի սահմանեց. լեռնադահուկորդուհի Վալենտինա Գրիժիոն: Նա սահմանել է 247,038 կմ/ժ արագություն` գերազանցելով շվեդուհի Սանա Տիդստրենդի 10 տարվա ռեկորդը: