211652_close_icon
views-count17300 դիտում article-date 16:56 06-09-2015

Bentley նոր ամենագնացը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել, գերազանցելով BMW X6 M-ն ու Porsche Cayenne Turbo S-ը. տեսանյութ

Bentley–ն մտադիր է պայթեցնել ամենագնացների ավտոշուկան, ցուցադրելով աշխարհի ամենաարագ Bentley Bentayga ամենագնացը: Մեքենան վաճառքի կհանվի 2016 թ-ին: Bentley Bentayga-ն կցուցադրվի Ֆրանկֆուրտում կայանալիք միջազգային ավտոշոուի շրջանակներում, սակայն արդեն ավտոընկերությունը տեսահոլովակ է ստեղծել, որում ամենագնացը առավելագույն արագությունը հասցնում է 301 կմ/ժ-ի: Պետք է նշել, որ ամենագնացի հնարավորությունները դրանով չեն սահմանափակվում: Ընկերությունը ցուցադրել է նաև Bentayga Speed տարբերակը, որի առավելագույն արագությունը հասնում է 320 կմ/ժ-ի: Նշենք, որ այսօր ոչ մի սերիական արտադրության ամենագնաց նման հնարավորություն չունի. BMW X6 M և Porsche Cayenne Turbo S մոդելները զարգացնում են արագությունը մինչև 280-284 կմ/ժ: Ներկայացնում ենք պաշտոնական տեսահոլովակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր