Հայաստանցի լեռնադահուկորդը երկու ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը երկու ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Կրոնպլատզ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մոսեսովը մրցել է 16 երկրի 40 լեռնադահուկորդի հետ: Նրա վարկանիշային միավորները հնարավորություն կտան Հայաստանին հաջորդ մրցաշրջանում առաջին անգամ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մասնակից ունենալ: